Thursday, 28 May 2009

THE MAYOR

Քանի որ մոտենում են Երևանի քաղաքապետի ընտրությունները, կարծում եմ հետաքրքիր կլինի նայել մեկ այլ քաղաքապետի կատարծ գործին: ARCHITECT'S JOURNAL ինտերնետային պարբերականը որոշ ժամանակ անց, իր ընթերցողների քվեարկությամբ ընտրել էր Միացյալ Թագավորությունում ճարտարապետ մասնագիտությանը ամենամեծ աջակցություն ունեցած անձին, որը դարձել էր Լոնդոնի նախկին քաղաքապետ Քեն Լիվինգսթոնը: Նրանց կարծիքով նա նա մի շարք կարևորագուն հանարվորւթյուններ էր ընձեռել Բրիտանիայում աշխատող ճարտարապետներին, որոնք նախկինում հազվագյուտ էին այդպիսի հնարավորւթյան արժանանում` իրենց իսկ քաղաքում կառուցելու, թեև ամբողջ աշխարհում նրանք վաղուց կարևորագուն շենքեր են նախագծում:

Հիշեցնեմ, որ Լոնդոնում են հիմնված այնպիսի աշխարհահռչակ ճարտարապետներ, ինչպիսիք են Զահա Հադիդը, Րիչարդ Ռոջերսը, Նորման Ֆոսթերը, Դեվիդ Չիպերֆիլդը, FUTUR SYSTEMS-ը, HOK-ը, KFP-ը, FOA-ն և այլոք.:


Նրա հետ հարցազրույցը կարդացեք այստեղ:


Tuesday, 26 May 2009

RE: [PARAMETRIC URBANISM]

Սոնային կաշառեցինք ))))
այս տեսանյութը ոչ մի մտավոր ճնշում չի գործադրում և պատմում է միայն e-mail-ների շրջանակները փակցնելու մասին )))))
տեսանյութում հանդես են գալիս CHERCHILL-ը ու ՍՏՈՐԱԿԵՏ-ը կիսով չափ (կիսաչափ):
տեսանյութի ստեղծմանը մեծապես աջակցեց Անի Ավագյանը

Sunday, 24 May 2009

RE: [PARAMETRIC URBANISM]

Եթե կարողանանք Սոնային կաշառել, ապա շուտով կտեսնեք նոր ֆոտոներ ))))
սա պարամետրիկ նկարների առաջին շարքն է !!!
















Wednesday, 20 May 2009

SORRY !!!!!!!!!!!

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ՁԱՅՆԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ !!!

ներողություն ենք խնդրում տեխնիկաան խնդիրների համար

Tuesday, 19 May 2009

PARAMETRIC URBANISM


Պարամետրիկ ՈՒրբանիզմ

Մայիսի 21-ին, ժամը 19:00-ին հանդիպում ենք “ՍՏՈՐԱԿԵՏ”-ի արվեստանոցում:

Հանդիպումը կոչված է տարբեր տեսանկյուններից հնարավորինս սեղմ ներկայացնելու ճարտարապետության ասպարեզում նոր ձևավորվող համակարգչային ուրբանիզմի թեման: Հանդիպման ընթացքում ներկայացվելիք նյութը կօգնի ընդհանուր պատկերացում կազմել ճարտարապետության և ուրբանիզմի մեջ այս նորագույն կոնցեպցիայի մասին: Ներկայացվելու են տարատեսակ հավաքական նյութեր. հիմնադիրների կողմից թեման ներկայացնող տեսանյութեր, թեմայի կիրառման օրինակներ, թեման ուսումնասիրող և զարգացնող (դասավանդող) դպրոցներ, դիպլոմային աշխատանքներ: Հիմնական նյութը կլրացվի պարբերականներով, լուսանկարներով և այլ հավելյալ նյութերով:

Քանի որ ներկայացվող նյութերը անգլերեն են հնչելու, ձեզ կտրամադրվի հայերեն թարգմանված ձայնագրությունը, որ կարող եք լսել ձեր իսկ աուդիո սարքերով (“մեծ” հիշողությունով հեռախոս, ipod, CD player …): Ձայնագրության թվային տարբերակը, կամ ձայնագրված սկավառակը ձեզ փոխանցելու համար Մայիսի 21-ին, ժամը 14:00-ից 15:00 SQUARE ONE բացօթյա սրճարանում (Աբովյան 1/3) մենք կսպասենք ձեզ:


Դիմում – պահանջ – հայց բոլոր աղջիկներին` ձեր իսկ հարմարավետության համար նախընտրելի է, որ գաք տաբատով, իսկ “կանացի” հարմարավետության համար` գոնե երկար փեշով:

“ՍՏՈՐԱԿԵՏ”-ի հասցեն Այգեձոր 27:

Friday, 15 May 2009

ARCHITECTURE ALL NIGHT LONG



Մայիսի 16-ին, շաբաթ օրը թանգարանային գիշերվա կապակցությամբ Ճարտարապետության Ազգային Թանգարան-Ինստիտուտում տեղի կունենան մի շարք ճարտարապետական միջոցառումներ.
• Հայաստանաբնակ և սփյուռքից ճարտարապետների աշխատանքների մեծ ցուցահանդես (default-ով)
• Ճարտարապետության վերաբերալ դոկումենտալ ֆիլմերի դիտումներ
• “Բարեկարգենք մեր քաղաքը մեր ձեռքերով”: Երիտասարդ ճարտարապետների մի խումբ կներկայացնի Երևանի քաղաքային և ճարտարապետական միջավայրում որոշ խնդիրներ՝ դրանց լուծման գործնական տարբերակների առաջարկով:
• “Երևանի մութ ու լուսավոր կողմերը” ֆոտո զրույց-ցուցահանդես
• Զրույցներ և քննարկումներ ճարտարապետության (և ոչ միայն) հարցերի շուրջ
• Էքսպրոմտ համերգ ճարտարապետ երաժիշտների մասնակցությամբ
Միջոցառումների սկիզբը՝ առավոտից մինչև կեսգիշեր՝ ազատ ժամանցային գրաֆիկով

Coffee included

Friday, 1 May 2009

THE CONTEXT



Գյումրի քաղաքի նորաբաց Զիգզագ խանութը, կարծում եմ, վերջին տարիներին Հայաստանում կառուցված ամենախիզախ նախագծերից մեկն է, եթե խիզախությունն ընդունենք ճարտարապետական լուծման չափանիշ, ոչ թե գործունեության ազատություն, ինչը ամեն քայլին կարող ենք տեսնել Երևանի կենտրոնում:

Շենքն արտասավոր է հայկական ճարտարապետության ասպարեզում իր կոնտեքստի նկատմամբ վերաբերմունքի առումով: Գտնվելով Գյումրի քաղաքի կարևորագույն ճարտարապետական հուշարձանների հարևանությամբ` այս խանութը յուրահատուկ ձևով լրացնում է նրանց շարքը` չընկճելով նրանց ճարտարապետական արժեքը:

Ծավալը զուրկ է մասնատումներից և ճակատների մեկնաբանությունը չի ենթարկվում որևէ կանոնի: Կառուցված շենքի քիվը համընկնում է հարևան կառույցների հետ: Ապակեպատ ծավալը չեզոք է, թափանցիկ: Հատուկ վերաբերմունք ունի դեպի Եկեղեցի նայող անկյունը: Ապակե "բեկորներով" հավաքված ճակատի մեջ իրականության դեֆորմացված պատկերներ են արտացոլվում` շեշտելով կառույցի "ոչ նյութական" լինելը: Շենքը չունի խարիսխ, և հրապարակի հարթությունը թափանցում է ներս: Հնի ու նորի հարևանությունը ավելի հնչեղ ու հարուստ է դարձնում միջավայրը:

Նախագծի հեղինակն է Գարեգին Եղոյանը (ARCH):