Friday, 1 May 2009

THE CONTEXT



Գյումրի քաղաքի նորաբաց Զիգզագ խանութը, կարծում եմ, վերջին տարիներին Հայաստանում կառուցված ամենախիզախ նախագծերից մեկն է, եթե խիզախությունն ընդունենք ճարտարապետական լուծման չափանիշ, ոչ թե գործունեության ազատություն, ինչը ամեն քայլին կարող ենք տեսնել Երևանի կենտրոնում:

Շենքն արտասավոր է հայկական ճարտարապետության ասպարեզում իր կոնտեքստի նկատմամբ վերաբերմունքի առումով: Գտնվելով Գյումրի քաղաքի կարևորագույն ճարտարապետական հուշարձանների հարևանությամբ` այս խանութը յուրահատուկ ձևով լրացնում է նրանց շարքը` չընկճելով նրանց ճարտարապետական արժեքը:

Ծավալը զուրկ է մասնատումներից և ճակատների մեկնաբանությունը չի ենթարկվում որևէ կանոնի: Կառուցված շենքի քիվը համընկնում է հարևան կառույցների հետ: Ապակեպատ ծավալը չեզոք է, թափանցիկ: Հատուկ վերաբերմունք ունի դեպի Եկեղեցի նայող անկյունը: Ապակե "բեկորներով" հավաքված ճակատի մեջ իրականության դեֆորմացված պատկերներ են արտացոլվում` շեշտելով կառույցի "ոչ նյութական" լինելը: Շենքը չունի խարիսխ, և հրապարակի հարթությունը թափանցում է ներս: Հնի ու նորի հարևանությունը ավելի հնչեղ ու հարուստ է դարձնում միջավայրը:

Նախագծի հեղինակն է Գարեգին Եղոյանը (ARCH):





2 comments:

  1. shat dem ei es shenqin minchev achqovs tesa!!!!!
    "shenqi bacakayutyan" amenahrashali orinak@ hayastanum!!!

    ReplyDelete
  2. Vochinchin chi xangarum, kangnaca ir chisht texum, mi xosqom gexecik e :)

    ReplyDelete