Monday, 27 July 2009

PHOTO EXHIBITION



Régis Labourdette, docteur en Histoire de l’Art (Sorbonne, Paris), a dans un premier temps fait porter son travail sur l’art du moyen âge, puis s’est intéressé à d’autres périodes et notamment à l’architecture et au cinéma.

Producteur à Radio France (France Culture) pendant une vingtaine d’années, il a conçu, organisé et animé des émissions sur l’art, la littérature, la poésie, le cinéma et la philosophie. Depuis une quinzaine d’années, il propose des conférences sur l’architecture au Musée du Louvre (promenades architecturales) ; il y a aussi été commissaire d’expositions. Il est conférencier au Centre Pompidou. Il donne également des cours d’Histoire de l’Art à l’Université Paris 1, à l’Université Paris 7 et en École d’Art.

La photographie a toujours été une nécessité dans son travail puisqu’il lui fallait rendre compte, avec le plus d’acuité possible, de l’impact de l’art sur la sensibilité des spectateurs. Il a décidé de montrer son travail photographique de manière autonome depuis plusieurs années et a proposé des expositions à Paris et Genève notamment. C’est ainsi qu’il a participé en 2007 à l’Année de l’Arménie en France.

Արվեստի պատմության դոկտոր (Սորբոն, Փարիզ) Ռեժիս Լաբուրդետի աշխատությունները սկզբնական շրջանում նվիրված են եղել միջին դարերի ժամանակաշրջանի ճարտարապետությանն ու կինեմատոգրաֆիային: Հետագայում նա հետաքրքրվել է նաև այլ ժամանակաշրջաններով:

Լինելով Ռադիո Ֆրանսի (Ֆրանս Մշակույթ) հաղորդավար` ավելի քան քսան տարիների ընթացքում նա ստեղծել, կազմակերպել և վարել է ռադիո ծրագրեր արվեստի, գրականության, պոեզիայի, կինեմատոգրաֆիայի և փիլիսոփայության մասին: Տասնհինգ տարիներից ավելի է, ինչ իրականացնում է կոնֆերանսներ և դասախաոսություններ ճարտարապետության վերաբերյալ Լուվրի թանգարանում (ճարտարապետական զբոսանքներ), եղել է նաև բազմաթիվ ցուցահանդեսների կազմակերպիչ: Դասախոսություններ է կարդում Պոմպիդույի կենտրոնում, ինչպես նաև դասավանդում է Արվեստի Պատմություն Փարիզի Համալսարան Մեկում, Փարիզի Համալսարան Յոթում և Արվեստի դպրոցում:

Լուսանկարչությունը միշտ եղել է անհարժեշտություն իր աշխատանքում, քանի որ նա գիտակցում էր, որ արվեստի վրա նշանալի ազդեցություն ունի դիտորդի զգայունակությունը և տեսանկյունը: Նա որոշել է լուսանկարների տեսքով ինքնուրույն ցուցադրել աշխատանքներ մի քանի տարիներ առաջ և իրականացրել է ցուցահանդեսներ Փարիզում և Ժնևում: 2007թ. մասնակցել է նաև Ֆրանսիայում Հայաստանի Տարվան:

Tuesday, 14 July 2009

THE MOOTQ PARTICIPANTS

Ներկայացնում ենք THE MOOTQ մրցույթին մասնկացած աշխատանքներից մի քանիսը:


Հրաչ Ղարիբյան

Նարինե Վորոնինա

Ստեփան Աստվածատրյան

Արևիկ Ավետիսյան

Գայանե Համազասպյան

Friday, 10 July 2009

SUSTAINABLE DAY

Միջավայրակայուն օրվա զեկուցում ...






SUSTAINABLE LINKS

Ալեն Ամիրխանյանը CHERCHILL-ին հայտնել է իր դասախոսության նյութերի հիմնական աղբյուրները.

www.architecture2030.org
www.pbs.org/e2
www.eere.energy.gov
www.usgbc.org
www.sustainable.doe.gov
www.ciria.com/cwr/
www.sustainablecities.org.uk
www.architecture.uwaterloo.ca/faculty_projects/terri/carbon-aia/index.html

Նույն թեմայով հավելյալ նյութեր կարող եք գտնել նաև մեր բլոգի SUSTAINABLE CHERCHILLS ցուցակում:

Wednesday, 8 July 2009

SUSTAINABLE ALEN...



Alen Amirkhanian is a partner at DCS, cjsc, a construction and project management company in Armenia. Alen holds a Masters in Urban and Regional Planning from the Massachussetts Institute of Technology.

Monday, 29 June 2009

EXHIBITION DELAY !!

Ցավում ենք, բայց THE MOOTQ մրցույթում մասնակցած աշխատանքների ցուցահանդեսը հետաձգվում է: Ցուցադրման օրը շուտով կգտնեք մեր նորություններում:

Friday, 26 June 2009

SUSTAINABILITY LECTURE SERIES

Ճարտարապետների և քաղաքաշինարարների դերը բնապահպանության գործում


Մարդը սպառում է բնական ռեսուրսների իրեն բաժին ընկածից ավելին: Սա վերաբերվում է նույնիսկ Հայաստանի նման փոքր և զարգացող երկրին: Դրան մեծապես նպաստում են մեր քաղաքներն ու շենքերը: Շենքերն օգտագործում են աշխարհի էներգիայի 40%-ը և արտադրում են դրա 50%-ը ջերմոցային գազերի տեսքով:
Այսպիսով ճարտարապետները, քաղաքաշինարարները և շինարարները նշանակալի դեր ունեն և պատասխանատվություն են կրում Գլոբալ էկոլոգիական դեգրադացիայի վերաբերյալ:
Քաղաքաշինարար Ալեն Ամիրխանյանը կներկայացնի այս հրատապ խնդիրն ու ճարտարապետների և քաղաքաշինարարների անելիքը:
Ներկայացում-զրույցին կհետևի 30-րոպեանոց տեսաֆիլմ Չինաստանի "կանաչ" ճարտարապետության մասին: Տեսաֆիլմը պատկանում է e2-ին, որը Միացյալ Նահանգների PBS հեռուստաընկերությունով ցուցադրվող ֆիլների շարք է: Այստեղ ներկայացվում են էկոլոգիապես կայուն ճարտարապետության հիմանդիրները, նորարարական մտքերն ուդրանց իրականացման հնարավոր եղանակները:

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին, երեկոյան ժամը 7:30-ին Թումանյան 40 հասցեում գտնվող ԱԿՈՒՄԲ-ում
Մուտքն ազատ է

Human beings are living beyond their ecological means. This is true for even a small, developing country like Armenia.

Contributing to this problem are the cities and buildings we live in. Buildings, for instance, use 40% of the world’s energy and emit 50% of its greenhouse gases. The statistics is even more ominous for cities.

Thus, architects, urban planners, and builders have a significant role (and responsibility) in addressing the global challenge of environmental degradation.

Alen Amirkhanian, urban planner, will present an overview of this urgent challenge and architects’ and urban planners’ response to this challenge.

The presentation will be followed by screening of a 30-minute video on green architecture in China. The video is from e² design, an ongoing PBS series about the pioneers and innovators in the field of sustainable architecture, and how their work is producing solutions to pressing environmental and social challenges.


The meeting will take place on July 9th, 7:30 pm, at THE CLUB (40 Tumanyan st.)

Free entrance

Saturday, 13 June 2009

CENTRAL DILIJAN CHURCH [THE MOST DISCUSSED PROJECT DURING THE EVENING LECTURES]


Դիլիջան քաղաքի Կենտրոնական Եկեղեցու և Գուգարաց Թեմի Տավուշի մարզի Փոխառաջնորդարանի համալիրի նախագծային առաջարկ:

Նախագծի հեղինակն է QUELQUE-CHOSE ARCHITECTS արվեստանոցը:

ՏԵՂԱՆՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Գուգարաց Թեմի Տավուշի մարզի Փոխառաջնորդարանի կողմից առաջարկված երկու տեղանքներից ընտրվել է կիսակառույց եկեղեցու հողատարածքը` ելնելով հետևյալ առավելություններից. մոտիկությունը և տեսանելիությունը քաղաքի հիմնական, Երևան, Իջևան և Վանաձոր տանող խճուղիների խաչմերուկից, կենտրոնական բայց միևնույն ժամանակ աղմուկից մեկուսացված լինելը, լիճը և կանաչապատ գեղեցիկ միջավայրը: Ինչպես նաև այդ քաղաքահատվածի` որպես հանգստի գոտի, զարգացման տենդենցը:

ՄԻՋԱՎԱՅՐԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔ

Դիլիջանում նոր Փոխառաջնորդարանի շենքի կառուցման ծագած խնդիրը հուշեց ստեղծել ֆունկցիաներով հարուստ հոգևոր կենտրոնի միջավայր` միացնելով մեկ համալիրում Եկեղեցին, Փոխառաջնորդարանը և զբոսայգին: Հաշվի առնելով հողամասի ուղղվածությունը աշխարի կողմերին, շրջապատող ճանապարհային ցանցը և կառուցապատումը` որոշվեց ստեղծել հետիոտն կամուրջ, որպես կարճագույն մոտեցման ուղի քաղաքի հիմնական արտերիայից: Սակայն, քանի որ այդ մոտեցումը արևելքից է (խորանի կողմից), խնդիր է դրվել եկեղեցու շենքում չունենալ գլխավոր և երկրորդական ճակատներ, ինչը իր հերթին թելադրեց շենքի ծավալատարածական դինամիկ լուծումը:
Ավտոկայանից եկեղեցի տանող կամուրջը ապահովում է հանդիսավոր և հորիզոնական ուղղությամբ անխոչընդոտ մուտք, և, նույն հարթության մեջ դառնալով ընդարձակ հրապարակ, ստեղծում է հասարակական հետիոտն գոտի-ճեմավայր: Հրապարակի հարթակի նիշը բաժանում է Եկեղեցու ներքին տարածքը հիմնական դահլիճի և ստորին սրահի, որը կարող է օգտագործվել հոգևոր և հասարակական բազմաբնույթ ֆունկցիաների համար, ընդ որում ստորին սրահը մնում է վերգետնյա և բնականորեն մեկուսացվում է առկա ստորգետնյա ջրերից:


Հորինվածքում կարևոր դեր է հատկացվում լճին, որի ջրային մակերեծը առաջարկվում է լայնացնել ընդհուպ մինչև Եկեղեցու հյուսիսային ճակատի պատերը` օգտագործելով արտացոլումը որպես հարուստ արտահայտչամիջոց: Եկեղեցու արևմտյան մուտքին հնարավոր է մոտենալ նաև Գետափնյա փողոցից թեքուղիով, որը կարող է արտակարգ դեպքերում օգտագործվել վերին հարթակին ավտոմեքենաներով մոտենալու համար: Հարթակը թույլ է տալիս իր ստորին մակարդակում ունենալ ավտոկայանատեղեր և այլ օժանդակ տարածքներ:
Առաջնորդարանի ծավալը եզրափակում է հրապարակը հարավ-արևմուտքից: Ի հակադրություն Եկեղեցու խուլ քարե ծավալին, առաջնորդարանը ամբողջովին ապակեպատ է, ու արտացոլման և թափանցիկության շնորհիվ նպաստում է միջավայրի տեսողական ընդարձակմանը:

ԵԿԵՂԷՑՈՒ ՆԵՐՔԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Այն առաջանում է չորս հիմնական փողաձև ծավալների դատարկությունների ձուլվածքից: Լույսը` որպես կարևորագույն խորհրդանիշ, ներթափանցում է վերևից և յուրաքանչյուր փողով ուղղվում է թե՛ դեպի Սուրբ Սեղանը, թե՛ դեպի դահլիճի մյուս խորաններում տեղավորված մկրտարանը և մոմավառության տեղը: Վերջինիս հատակագծային պտույտը առանձնացնում է իրեն դահլիճի հիմնական արարողություններից, սակայն լայն բացվածքը դեպի դահլիճ թույլ է տալիս ընկալել նրան որպես ներքին տարածության անբաժան մաս: Հարավային խորշում և մասամբ արևմտյան մասում տեղավորված է Վերնատունը: Դահլիճի ուղղաձիգ կապը ստորին սրահի, Վերնատան և նրա վերևում գտվող Զանգակատան միջև ապահովվում է հարավային խորշում տեղավորված աստիճանավանդակով:

Tuesday, 9 June 2009

ARCHMOSCOW

Մայիսի 27-ից 30-ը Մոսկվայի կենտրոնական նկարիչների տանը ացավ ամենամյա "АРХМОСКВА" միջազգային ճարտարապետական ցուցահանդեսը: Այս տարվա ցուցահանդեսը անցավ "NEXT" անվան տակ, և այն հիմնականում ներկայացնում էր երիտասարդ ճարտարապետների աշատանքները այդ թվում նաև մրցութային կարգով: Սա էլ կազմում էր ցուցահանդեսի ամենահետաքրքիր մասը, քանի որ այս տարվա ցուցադրված նյութը մասշտաբներով և նոր նախագծերի քանակով զիջում էր նախորդ տարիների ցուցահանդեսներին:
Բազմապիսի էքսպոզիցիաների մեջ աչք էր գրավում մեր PROJECT MEGANOM-ի (Յուրի Գրիգորյան) նարնջագույն մանրակերտը, որը գրավեց ցուցադրական մրցույթի առաջին տեղերից մեկը: Սա Մոսկվայում Տագանկայի թատրոնի նոր մասնաշենքի նախագիծն է:


Ցուցահանդեսի հիմնական նախագծերը ուշադրություն էին գրավում ավելի շատ մանրակերտերի և ցուցադրական ստենդերի էքստրավագանտությամբ քան նրանց ճարտարապետական պարունակությամբ:





Տարվա ճարտարապետ հռչակվեց Սերգեյ Սկուրատովը, որը իր աշխատանքներն էրն ներկայացրել անհատական մեծ ցուցասրահում:



"NEXT" նաև կոչվում էր երիտասարդ ճարտարապետների նախագծերի մրցույթը, որտեղ ներկայացված աշխատանքները թերևս ամենահետաքրքիրն էին: Նրանց թվում կաին թե բարդ լայնածավալ նախագծեր, որոնք արդեն իրականցվել են և թե կոնցեպտուալ հետազուտություններ:






Կոնցեպուալ աշխատանքներից մեկը, որը իր հիմնական քննարկումների առիթն էր, Նիկիտա Օսադովի հետազուտությունն էր մոդեռնիստական աշտարակների տիպերի վերաբերյալ:


Մեկ այլ մրցույթը վերջին երկու տարվա ընթացքում կատարված դիպլոմային աշխատանքների մրցույթն էր, որին ներկայացված 350 աշխատանքներից ընտրվել էին 12-ը:


Այս աշխատանքները ներկայացնում էին զարմանալի բազմազանություն և ճարտարապետական բազում խնդիրների հետազուտություններ, սկսած պարզագուն ծավալների մեկնաբանումից մինչև նորագույն պարամետրիկ ճարտարապետությունը:










Այս 12 աշխատանքների թվում էին 2 հայ ուսանողների (Առաքելյան Ռուբեն, Կարապետյան Մարիաննա) դիպլոմային նախագծերը: