
- դեռևս ուսանող ճարտարապետների համար ավելի պարզ դարձնելու իրենց սպասվող աշխատանքային գործունեությունը ու ծանոթացնելու այժմ գործող իրենց ապագա կոլլեգաների ու նրանց աշխատանքների հետ:
- գործող ճարտարապետներին ծանոթացնելու իրենց գործընկերների աշխատանքներին ու ավելի առողջ մրցակծություն ձևավորելու:
- համագործակցության ցանկություն ունեցող ճարտարապետներին համախոհներ գտնելու ու համատեղ գործունեություն ծավալելու հնարավորություն ընձեռելու:
- ապագա պատվիրատուներին ավելի լայն ներկայացնելու նախագծման աշխատանքներին ճարտարապետի մասնակցության կարևորությունը:
- իրենց աշխատանքները ներկայացնող ճարտարապետներին իրենց ձեռքբերումների մասին պատմելու և իրենց աշխատանքների վերաբերյալ առողջ քննադատություն լսելու:
Հուսանք, որ այս հանդիպումները կնպաստեն ավելի պարզ տեսնելու Հայաստանում ճարտարապետության առաջ դրված խնդիրները, կօգնեն պատվիրատուին հասկանալու, որ հենց իր իսկ շահերից է բխում ճարտարապետին ազատ գործելու հնարավորություն տալը և գործող ճարտարապետներիս կօգնեն ավելի վառ գիտակցել, որ մեր աշխատանքի նկատմամբ մեր իսկ վերաբերմունքի արդյունքն է մեր քաղաքի այսօրվա դիմագիծը:
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ:
ARCH 07.04 "Ճարտարապետության ներսը և դուրսը"
ԱՐԽ կոոպ ճարտարապետական արվեստանոցը հիմնադրվել է 1988 թվականին (մինչ երկրաշարժը) ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի և Գարեգին Եղոյանի կողմից:
Արվեստանոցը իրականացնում է նաև ներքին հարդարման յուրօրինակ նախագծեր: Խուսափելով ձևավորման դեկորատիվ ճանապարհից, այս աշխատանքում ճարտարապետները կարևորում են տարածության նորովի մեկնաբանումը և ձգտում են նոր որակի հասնել, օգտագործելով ծավալները, մակերեսները, լույսը և ճարտարապետական զինանոցից վերցված ուրիշ գործիքները:
QUELQUE-CHOSE ARCHITECTS 08.04 "Ինչ-որ մտքեր եկեղեցաշինության մասին"
"Կելկը շոզ" ստեղծագործական խումբը ծնվեց 1994 թվականին, դեռ ուսանողական տարիներին: Որպես ճարտարապետական արվեստանոծ այն գրանցվեց 10 տարի անց` 2004 թվականին: Արվեստանոցի գործող հիմնադիրներն են ճարտարապետներ ԱԼեքսանդր Դանիելյանը և Էրիկ Հովհաննիսյանը: Հինգ տարվա ընթացքում արվեստանոցը հեղինակել և իրականացրել է մի շարք նախագծեր, այդ թվում ք. Երևանում Կոմիտաս 1 հասցեում և Ավանի 4-րդ փողոցում Ֆրեշ (նախկին Քեթրին) ցանցի մարքետները, Արայ ցանցի Ամիրյան 15 հասցեում և Վանաձորի էլեկտրոնիկայի խանութները, Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանը Նալբանդյան 4/1 հասցեում, Մովսես և Կողբ գյուղերի եկեղեցիները և այլն...
Quelque-Chose-ի ճարտարապետությունը պայմանավորված չէ ինչ որ ոճով, կամ վերնագրով, սակայն ունի հստակ ձեռագիր: Նրանց նպատակն է` աշխատանքի արդյունքում ստեղծել լավ (զիլ) բան, որի պարտադիր, բայց ոչ բավարար պայմանն է գրագետ և որակով ճարտարապետությունը:
ՍՏՈՐԱԿԵՏ 09.04 "Ապրել յուրովի"
2004 թվականից սկսած մի շարք միջազգային մրցույթներում մրցանակային տեղեր գրավելուց հետո, ճարտարապետաշինարարական համալսարանի երկու ուսանող հիմնեցին "Ստորակետ" ճարտարապետական արվեստանոցը: Հետագայում Ամերիա ՓԲԸ-ի հայտարարած մրցույթը հաղթելուց հետո արվեստանոցը ընդլայնվեց, իր շարքերում ընդունելով երիտասարդ ճարտարապետներ և ճարտարապետ ուսանողներ: 
Ներկայումս "Ստորակետ" ճարտարապետական արվեստանոցը ունի իր ձևավորված յուրահատուկ մոտեցումը ու դինամիկ մտածելակերպը ճարտարապետության մասին, ինչը թույլ է տալիս նրանց աշխատել հայկական և միջազգային բազմաթիվ կազմակերպությունների ու ճարտարապետների հետ:
ԱԼԲԵՐՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ 10.04 "Միջավայր"





_FRAMED.jpg)



_small.jpg)








