Monday, 23 March 2009

EVENING LECTURE SERIES



Կներկայացվեն Հայաստանում իրականցվող, նախագծվող ու գոյություն ունեցող կառույցներ: Հանդիպում-քննարկումները կվարեն հենց իրենք, նախագծերի հեղինակները: Մասնավոր օրինակների վրա յուրաքանչյուրը կներկայացնի աշխատելու իր առանձին մեթոդը, աշխատանքային փուլերն ու դրանց դասակարգումը:

Իրականացվելիք հանդիպումները կոչված են.

- դեռևս ուսանող ճարտարապետների համար ավելի պարզ դարձնելու իրենց սպասվող աշխատանքային գործունեությունը ու ծանոթացնելու այժմ գործող իրենց ապագա կոլլեգաների ու նրանց աշխատանքների հետ:

- գործող ճարտարապետներին ծանոթացնելու իրենց գործընկերների աշխատանքներին ու ավելի առողջ մրցակծություն ձևավորելու:

- համագործակցության ցանկություն ունեցող ճարտարապետներին համախոհներ գտնելու ու համատեղ գործունեություն ծավալելու հնարավորություն ընձեռելու:

- ապագա պատվիրատուներին ավելի լայն ներկայացնելու նախագծման աշխատանքներին ճարտարապետի մասնակցության կարևորությունը:

- իրենց աշխատանքները ներկայացնող ճարտարապետներին իրենց ձեռքբերումների մասին պատմելու և իրենց աշխատանքների վերաբերյալ առողջ քննադատություն լսելու:

Հուսանք, որ այս հանդիպումները կնպաստեն ավելի պարզ տեսնելու Հայաստանում ճարտարապետության առաջ դրված խնդիրները, կօգնեն պատվիրատուին հասկանալու, որ հենց իր իսկ շահերից է բխում ճարտարապետին ազատ գործելու հնարավորություն տալը և գործող ճարտարապետներիս կօգնեն ավելի վառ գիտակցել, որ մեր աշխատանքի նկատմամբ մեր իսկ վերաբերմունքի արդյունքն է մեր քաղաքի այսօրվա դիմագիծը:


ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ:


ARCH 07.04 "Ճարտարապետության ներսը և դուրսը"

ԱՐԽ կոոպ ճարտարապետական արվեստանոցը հիմնադրվել է 1988 թվականին (մինչ երկրաշարժը) ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի և Գարեգին Եղոյանի կողմից:

ԱՐԽ-ը այսօր հանդիսանում է Երևանում, Գյումրիում և այլուր իրականացված տասնյակ կառույցների հեղինակ, դրանց թվում են Գյումրիի սբ. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ եկեղեցու վերակառուցումը, Գյումրիի Ազատության հրապարակում Զիգզագ ընկերության եռահարկ նոր խանութը, Երեվանի Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող Ն. Բունիաթյանի հեղինակաց շենքին կից կառույցը, մի շարք առանձնատները և այլն:

Արվեստանոցը իրականացնում է նաև ներքին հարդարման յուրօրինակ նախագծեր: Խուսափելով ձևավորման դեկորատիվ ճանապարհից, այս աշխատանքում ճարտարապետները կարևորում են տարածության նորովի մեկնաբանումը և ձգտում են նոր որակի հասնել, օգտագործելով ծավալները, մակերեսները, լույսը և ճարտարապետական զինանոցից վերցված ուրիշ գործիքները:


QUELQUE-CHOSE ARCHITECTS 08.04 "Ինչ-որ մտքեր եկեղեցաշինության մասին"

"Կելկը շոզ" ստեղծագործական խումբը ծնվեց 1994 թվականին, դեռ ուսանողական տարիներին: Որպես ճարտարապետական արվեստանոծ այն գրանցվեց 10 տարի անց` 2004 թվականին: Արվեստանոցի գործող հիմնադիրներն են ճարտարապետներ ԱԼեքսանդր Դանիելյանը և Էրիկ Հովհաննիսյանը: Հինգ տարվա ընթացքում արվեստանոցը հեղինակել և իրականացրել է մի շարք նախագծեր, այդ թվում ք. Երևանում Կոմիտաս 1 հասցեում և Ավանի 4-րդ փողոցում Ֆրեշ (նախկին Քեթրին) ցանցի մարքետները, Արայ ցանցի Ամիրյան 15 հասցեում և Վանաձորի էլեկտրոնիկայի խանութները, Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանը Նալբանդյան 4/1 հասցեում, Մովսես և Կողբ գյուղերի եկեղեցիները և այլն...

Quelque-Chose-ի ճարտարապետությունը պայմանավորված չէ ինչ որ ոճով, կամ վերնագրով, սակայն ունի հստակ ձեռագիր: Նրանց նպատակն է` աշխատանքի արդյունքում ստեղծել լավ (զիլ) բան, որի պարտադիր, բայց ոչ բավարար պայմանն է գրագետ և որակով ճարտարապետությունը:


ՍՏՈՐԱԿԵՏ 09.04 "Ապրել յուրովի"

2004 թվականից սկսած մի շարք միջազգային մրցույթներում մրցանակային տեղեր գրավելուց հետո, ճարտարապետաշինարարական համալսարանի երկու ուսանող հիմնեցին "Ստորակետ" ճարտարապետական արվեստանոցը: Հետագայում Ամերիա ՓԲԸ-ի հայտարարած մրցույթը հաղթելուց հետո արվեստանոցը ընդլայնվեց, իր շարքերում ընդունելով երիտասարդ ճարտարապետներ և ճարտարապետ ուսանողներ:

Ներկայումս "Ստորակետ" ճարտարապետական արվեստանոցը ունի իր ձևավորված յուրահատուկ մոտեցումը ու դինամիկ մտածելակերպը ճարտարապետության մասին, ինչը թույլ է տալիս նրանց աշխատել հայկական և միջազգային բազմաթիվ կազմակերպությունների ու ճարտարապետների հետ:


ԱԼԲԵՐՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ 10.04 "Միջավայր"

Ալբերտ Զուրաբյանի ճարտարապետության լավագույն բնորոշիչը նրա բազմազանությունն է: Թե ճարտարապետական փոքր էլեմենտները, թե մեծածավալ շենքերը և թե սպորտային համալիրները զարմացնում են նրա առաջադրած բարդ տարածական լուծումներով և միևնույն ժամանակ դրանց պարզագույն կատարմամբ:
Ալբերտ Զուրաբյանը Երևանի ճարտարապետական կարևորագույն կառույցներից մեկի` մետրոպոլոիտենի Մարշալ Բաղրամյան կայարանի հեղինակն է: Նա Խորհրդային Միության "Տարվա Լավագույն Նախագիծ" մրցույթի ոսկե մեդալակիր է, Սովետական Միության պատմության ընթացքում ճարտարապետական և քաղաքաշինական ամենախոշոր մրցույթի` "Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին նվիրված կոթողի" առաջին մրցանակի դափնեկիր է: Եղել է Հայաստանի Ճարտարապետների միության ութերորդ նախագահը:
1987 թվականին Ա. Զուրաբյանը Երևան նախագիծ ինստիտուտի 5-րդ արվեստանոցի ղեկավար է ընտրվում, զուգահեռաբար 2004-ից հիմնադրում է անհատական "ԶԱԱՐՏ" ճարտարապետական արվեստանոցը և հանդիսանում է նրա գլխավոր տնօրենը առ այսօր:

Saturday, 21 March 2009

RE: THE ALIEN [INNER]

Առանձնատան երկայնակի ուղղվածությունը արտահայտված է նաև ինտերիերում, որտեղ այն ունի շարունակական միջանցքների տեսք, որոնք ժամանակ առ ժամանակ հատվում են սենյակների ծավալների հետ, որոնք իրենց հերթին հատվում են տարբեր հարթություններում և տարածքներում, պատկանելով միառժամանակ թե դրսին և թե ներսին, թե մեկ և թե մյուս հարկին:

Friday, 20 March 2009

THE ALIEN

Երևանում Կասկադի հարևանությամբ կառուցվել է մի առանձնատուն, որը լինելով համահունչ իր ժամանակին, տեղին և դիրքին, այնուամենայնիվ դիտվում է որպես այլմոլորակային իր անմիջական միջավայրի նկատմամբ

Այս կարգի կոնտեքստուալիզմը, որը ձգտում է իր կազմվածքով ներգրավվել շրջակայքում և լիովին օգտագործել իր դիրքը, հակադրված է նրան որը իր միջավայրից ընդունում է միայն պատկերային հատկանիշներ


Հողակտորի փոքր չափսերը նպաստել է առանձնատան միջավայրային լուծմանը: Ծավալի մի մասը կտրված է գետնից և ստեջծում է մի ծածկված բակ-հյուրասենյակՏան մուտքին հասնելիս, անցնում ես մի տարածության միջով, որը միաժամանակ կարելի է համարել և դւրս և ներս: Այս արահետից ժամանակ առ ժամանակ բացվում է Երևանի համայնապատկերը

Նախագծի հեղինակն է Գարեգին Եղոյանը (ARCH):



Wednesday, 11 March 2009

REAL ESTATE MARKET IN THE ERA OF CRISIS

In the conference on contemporary architecture today at MIPIM 2009 the main subjects were focused around the global financial crisis, adaptation to the new conditions and nearest future perspectives. 

4 top architects were taking part in the conference: Zaha Hadid (London UK), Thom Mayne(LA USA), Wolf Prix (Vienna Austria) and due to the absence of invited Daniel Libeskind(NY USA), Frank Gehry (LA USA) was involved into the discussion.  

Architects agree in the opinion that the current financial situation is both hard and challenging in terms of developing innovative approaches and responds to new living conditions throughout the World. 

The MIPIM 2009 news could be followed on the MIPIM BLOG.

Sunday, 1 March 2009

POTSDAMER PLATZ VS. HYUSISAYIN POGHOTA

Redevelopment of Potsdamer Platz district in Berlin is identical by its scale and purpose toHyusisayin Poghota project in Yerevan. Both are aiming to rebuilt from scratch a vast area of central city and establish new urban qualities by attracting private sector investments. 

Potsdamer Platz project was launched 20 years before, as an urban development competition, before involving investors and private developers. 
On the basis of the development project the next level of architectural competition was held, where Renzo Piano was chosen to design the general masterplan and provide guidelines for particular architects, which would continue developing the architecture of specific points. Later six other world-known offices were commissioned to plan individual buildings --> Arata Isozaki, Christoph Kohlbecker, Hans Kollhoff, Ulrike Lauber and Wolfram Wohr, Jose rafael Moneo and RIchard Rogers

As a result, the buildings created by famous architects in Potsdamer Platz were not considered as the best ones in their career, though the district in terms of its urban vitality appears to be successful. This happened via the virtue of multilayered strategic design, including detailed conception of architectural and urban qualities to be achieved in the area. 


TALL MOSCOW (RE: TALL YEREVAN)

To respond on the idea of Yerevan's tallness CHERCHILL is suggesting to look back to a non of current interest and very old-fashioned subject of the original formation of Moscow's skyline: Stalin's seven skyscrapers

Although along with the last decade's construction boom Moscow seem to have doubled his height, Stalin's "seven sisters" are still dominating over the city perspectives. If you drive about an hour (in a non-traffic hour) around Moscow's main avenues, ring roads and along the Moscow river you will count tens of amazing perspective views of these buildings, which are perfectly drawn over their surrounding bits of city

Architecturally their typologies are pretty week in comparison to their origins: the Manhattan skyscrapers, which were connected to the urban fabric in multiple scales, while "seven sisters" seem to be segregated and ignoring their direct neighborhood. But what is still astonishing is the way they integrate to the larger image of the city, its topography, river and horizons. 

In 2009 situation of Moscow, they should be compared with the new development of Moscow City. The heights of new skyscrapers are definitely way higher than Stalin's buildings, but what is amazing, is that you will not find one perspective view of this big bunch of towers in the city to be compared with the old ones. The views of Moscow City you can achieve from the top floors of some suburban high-rises or metro railways. 


TALL YEREVAN

Yerevan skyline is re-forming rapidly, as the new tall buildings are being raised all around the city. Though it is not aiming to transform into a skyscraper-city such as Hong Kong or Abu Dhabi, its tall buildings do not seem to be accentuated as perspectival dominants in the city views.

What is the principle of yerevan skyline formation, and what is the role of tall buildings in it?


Check the TALL WORLD diagrams.