Monday, 29 June 2009

EXHIBITION DELAY !!

Ցավում ենք, բայց THE MOOTQ մրցույթում մասնակցած աշխատանքների ցուցահանդեսը հետաձգվում է: Ցուցադրման օրը շուտով կգտնեք մեր նորություններում:

Friday, 26 June 2009

SUSTAINABILITY LECTURE SERIES

Ճարտարապետների և քաղաքաշինարարների դերը բնապահպանության գործում


Մարդը սպառում է բնական ռեսուրսների իրեն բաժին ընկածից ավելին: Սա վերաբերվում է նույնիսկ Հայաստանի նման փոքր և զարգացող երկրին: Դրան մեծապես նպաստում են մեր քաղաքներն ու շենքերը: Շենքերն օգտագործում են աշխարհի էներգիայի 40%-ը և արտադրում են դրա 50%-ը ջերմոցային գազերի տեսքով:
Այսպիսով ճարտարապետները, քաղաքաշինարարները և շինարարները նշանակալի դեր ունեն և պատասխանատվություն են կրում Գլոբալ էկոլոգիական դեգրադացիայի վերաբերյալ:
Քաղաքաշինարար Ալեն Ամիրխանյանը կներկայացնի այս հրատապ խնդիրն ու ճարտարապետների և քաղաքաշինարարների անելիքը:
Ներկայացում-զրույցին կհետևի 30-րոպեանոց տեսաֆիլմ Չինաստանի "կանաչ" ճարտարապետության մասին: Տեսաֆիլմը պատկանում է e2-ին, որը Միացյալ Նահանգների PBS հեռուստաընկերությունով ցուցադրվող ֆիլների շարք է: Այստեղ ներկայացվում են էկոլոգիապես կայուն ճարտարապետության հիմանդիրները, նորարարական մտքերն ուդրանց իրականացման հնարավոր եղանակները:

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին, երեկոյան ժամը 7:30-ին Թումանյան 40 հասցեում գտնվող ԱԿՈՒՄԲ-ում
Մուտքն ազատ է

Human beings are living beyond their ecological means. This is true for even a small, developing country like Armenia.

Contributing to this problem are the cities and buildings we live in. Buildings, for instance, use 40% of the world’s energy and emit 50% of its greenhouse gases. The statistics is even more ominous for cities.

Thus, architects, urban planners, and builders have a significant role (and responsibility) in addressing the global challenge of environmental degradation.

Alen Amirkhanian, urban planner, will present an overview of this urgent challenge and architects’ and urban planners’ response to this challenge.

The presentation will be followed by screening of a 30-minute video on green architecture in China. The video is from e² design, an ongoing PBS series about the pioneers and innovators in the field of sustainable architecture, and how their work is producing solutions to pressing environmental and social challenges.


The meeting will take place on July 9th, 7:30 pm, at THE CLUB (40 Tumanyan st.)

Free entrance

Saturday, 13 June 2009

CENTRAL DILIJAN CHURCH [THE MOST DISCUSSED PROJECT DURING THE EVENING LECTURES]


Դիլիջան քաղաքի Կենտրոնական Եկեղեցու և Գուգարաց Թեմի Տավուշի մարզի Փոխառաջնորդարանի համալիրի նախագծային առաջարկ:

Նախագծի հեղինակն է QUELQUE-CHOSE ARCHITECTS արվեստանոցը:

ՏԵՂԱՆՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Գուգարաց Թեմի Տավուշի մարզի Փոխառաջնորդարանի կողմից առաջարկված երկու տեղանքներից ընտրվել է կիսակառույց եկեղեցու հողատարածքը` ելնելով հետևյալ առավելություններից. մոտիկությունը և տեսանելիությունը քաղաքի հիմնական, Երևան, Իջևան և Վանաձոր տանող խճուղիների խաչմերուկից, կենտրոնական բայց միևնույն ժամանակ աղմուկից մեկուսացված լինելը, լիճը և կանաչապատ գեղեցիկ միջավայրը: Ինչպես նաև այդ քաղաքահատվածի` որպես հանգստի գոտի, զարգացման տենդենցը:

ՄԻՋԱՎԱՅՐԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔ

Դիլիջանում նոր Փոխառաջնորդարանի շենքի կառուցման ծագած խնդիրը հուշեց ստեղծել ֆունկցիաներով հարուստ հոգևոր կենտրոնի միջավայր` միացնելով մեկ համալիրում Եկեղեցին, Փոխառաջնորդարանը և զբոսայգին: Հաշվի առնելով հողամասի ուղղվածությունը աշխարի կողմերին, շրջապատող ճանապարհային ցանցը և կառուցապատումը` որոշվեց ստեղծել հետիոտն կամուրջ, որպես կարճագույն մոտեցման ուղի քաղաքի հիմնական արտերիայից: Սակայն, քանի որ այդ մոտեցումը արևելքից է (խորանի կողմից), խնդիր է դրվել եկեղեցու շենքում չունենալ գլխավոր և երկրորդական ճակատներ, ինչը իր հերթին թելադրեց շենքի ծավալատարածական դինամիկ լուծումը:
Ավտոկայանից եկեղեցի տանող կամուրջը ապահովում է հանդիսավոր և հորիզոնական ուղղությամբ անխոչընդոտ մուտք, և, նույն հարթության մեջ դառնալով ընդարձակ հրապարակ, ստեղծում է հասարակական հետիոտն գոտի-ճեմավայր: Հրապարակի հարթակի նիշը բաժանում է Եկեղեցու ներքին տարածքը հիմնական դահլիճի և ստորին սրահի, որը կարող է օգտագործվել հոգևոր և հասարակական բազմաբնույթ ֆունկցիաների համար, ընդ որում ստորին սրահը մնում է վերգետնյա և բնականորեն մեկուսացվում է առկա ստորգետնյա ջրերից:


Հորինվածքում կարևոր դեր է հատկացվում լճին, որի ջրային մակերեծը առաջարկվում է լայնացնել ընդհուպ մինչև Եկեղեցու հյուսիսային ճակատի պատերը` օգտագործելով արտացոլումը որպես հարուստ արտահայտչամիջոց: Եկեղեցու արևմտյան մուտքին հնարավոր է մոտենալ նաև Գետափնյա փողոցից թեքուղիով, որը կարող է արտակարգ դեպքերում օգտագործվել վերին հարթակին ավտոմեքենաներով մոտենալու համար: Հարթակը թույլ է տալիս իր ստորին մակարդակում ունենալ ավտոկայանատեղեր և այլ օժանդակ տարածքներ:
Առաջնորդարանի ծավալը եզրափակում է հրապարակը հարավ-արևմուտքից: Ի հակադրություն Եկեղեցու խուլ քարե ծավալին, առաջնորդարանը ամբողջովին ապակեպատ է, ու արտացոլման և թափանցիկության շնորհիվ նպաստում է միջավայրի տեսողական ընդարձակմանը:

ԵԿԵՂԷՑՈՒ ՆԵՐՔԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Այն առաջանում է չորս հիմնական փողաձև ծավալների դատարկությունների ձուլվածքից: Լույսը` որպես կարևորագույն խորհրդանիշ, ներթափանցում է վերևից և յուրաքանչյուր փողով ուղղվում է թե՛ դեպի Սուրբ Սեղանը, թե՛ դեպի դահլիճի մյուս խորաններում տեղավորված մկրտարանը և մոմավառության տեղը: Վերջինիս հատակագծային պտույտը առանձնացնում է իրեն դահլիճի հիմնական արարողություններից, սակայն լայն բացվածքը դեպի դահլիճ թույլ է տալիս ընկալել նրան որպես ներքին տարածության անբաժան մաս: Հարավային խորշում և մասամբ արևմտյան մասում տեղավորված է Վերնատունը: Դահլիճի ուղղաձիգ կապը ստորին սրահի, Վերնատան և նրա վերևում գտվող Զանգակատան միջև ապահովվում է հարավային խորշում տեղավորված աստիճանավանդակով:

Tuesday, 9 June 2009

ARCHMOSCOW

Մայիսի 27-ից 30-ը Մոսկվայի կենտրոնական նկարիչների տանը ացավ ամենամյա "АРХМОСКВА" միջազգային ճարտարապետական ցուցահանդեսը: Այս տարվա ցուցահանդեսը անցավ "NEXT" անվան տակ, և այն հիմնականում ներկայացնում էր երիտասարդ ճարտարապետների աշատանքները այդ թվում նաև մրցութային կարգով: Սա էլ կազմում էր ցուցահանդեսի ամենահետաքրքիր մասը, քանի որ այս տարվա ցուցադրված նյութը մասշտաբներով և նոր նախագծերի քանակով զիջում էր նախորդ տարիների ցուցահանդեսներին:
Բազմապիսի էքսպոզիցիաների մեջ աչք էր գրավում մեր PROJECT MEGANOM-ի (Յուրի Գրիգորյան) նարնջագույն մանրակերտը, որը գրավեց ցուցադրական մրցույթի առաջին տեղերից մեկը: Սա Մոսկվայում Տագանկայի թատրոնի նոր մասնաշենքի նախագիծն է:


Ցուցահանդեսի հիմնական նախագծերը ուշադրություն էին գրավում ավելի շատ մանրակերտերի և ցուցադրական ստենդերի էքստրավագանտությամբ քան նրանց ճարտարապետական պարունակությամբ:





Տարվա ճարտարապետ հռչակվեց Սերգեյ Սկուրատովը, որը իր աշխատանքներն էրն ներկայացրել անհատական մեծ ցուցասրահում:



"NEXT" նաև կոչվում էր երիտասարդ ճարտարապետների նախագծերի մրցույթը, որտեղ ներկայացված աշխատանքները թերևս ամենահետաքրքիրն էին: Նրանց թվում կաին թե բարդ լայնածավալ նախագծեր, որոնք արդեն իրականցվել են և թե կոնցեպտուալ հետազուտություններ:






Կոնցեպուալ աշխատանքներից մեկը, որը իր հիմնական քննարկումների առիթն էր, Նիկիտա Օսադովի հետազուտությունն էր մոդեռնիստական աշտարակների տիպերի վերաբերյալ:


Մեկ այլ մրցույթը վերջին երկու տարվա ընթացքում կատարված դիպլոմային աշխատանքների մրցույթն էր, որին ներկայացված 350 աշխատանքներից ընտրվել էին 12-ը:


Այս աշխատանքները ներկայացնում էին զարմանալի բազմազանություն և ճարտարապետական բազում խնդիրների հետազուտություններ, սկսած պարզագուն ծավալների մեկնաբանումից մինչև նորագույն պարամետրիկ ճարտարապետությունը:










Այս 12 աշխատանքների թվում էին 2 հայ ուսանողների (Առաքելյան Ռուբեն, Կարապետյան Մարիաննա) դիպլոմային նախագծերը:


Sunday, 7 June 2009

THE MEETQ

Մուտքային հանգույց. այս արտահայտությունը կարելիէ հասկանալ իբրև մարդու համար շենքի օգտագործումը հասանելի դարձնող տարր, ինչը սովորաբար գունային և մասշտաբային գերակայություն է ունենում շենքի մյուս բացվածքների նկատմամբ: Սա, իհարկե, ընդունված և մեծ մասսայականություն վայելող տարբերակն է: Սակայն յուրաքանչյուր խնդրի առաջ դրված պայմանները ժամանակի ընթացքում կարող են փոխվել և նոր լուծումներ փնտրելու առիթ հանդիսանալ:

Արդյո՞ք մուտքային հանգույցը միայն շենքի հասանելիությունը ապահովող տարր է, թե՞ իրարից միանգամայն տարբեր երկու տարածությունների միջև ընկած միջավայր: Միջավայր, որ պիտի համատեղի՞ այդ տարածությունները, թե՞ տարանջատի միմյանցից:
Հայտարարված մրցույթը կոնցեպտուալ լինելը հնարավորություն կտա ամենքին գտնելու մուտքային հանգույցի վերաբերյալ իր համար առաջնային խնդիրները: Ստեղծագործական հենց այս ազատությունը չսահմանափակելու համար էլ չկան նախագծի վերաբերյալ հատուկ պահանջներ. յուրաքանչյուրը կարող է առաջ քաշել իր կարծիքով առաջնային խնդիրները և ճարտարապետական արդյունավետ լուծումներով շեշտել դրանց կարևորությունը: Մուտքային հանգույցի տվյալ լուծումով մասնակիցը ինքը կորոշի շենքի հասարակական տարածությունների կառուցվածքը և մուտքի շեշտվածության աստիճանը շենքի ընդհանուր ճարտարապետւթյան մեջ: Շենքը հասարակական լինելը մուտքային հանգույցի ավելի քան ճշգրիտ լուծում է ենթադրում, քանի որ հենց այստեղ է որոշվում շենքի ապագա աշխատանքի սխեման, տարածությունների փոխներդաշնակությունը:
Եթե փորձենք դիտարկել դասական ճարտարապետության մասսիվ շքամուտքերը, ապա դրանք կարելի է մեկնաբանել` ելնելով իրենց տարածական հատկություններից: Օրինակ` շքամուտքը կազմող բազմաթիվ աստիճանները բացի շենքին արտաքին մոնումենտալություն հաղորդելը, նաև ստեղծում էին որոշակի հարթություն, որը պատկանում էր և շենքին, և նրա շրջակա միջավայրին` այսպիսով մեղմացնելով և բարդացնելով անցումը դեպի շենք:


Չմոռանանք նաև, որ տվյալ օրինակում մուտքային հանգույցը, մասշտաբներից ելնելով, պետք է իրեն դրսևորի որպես շենքի ճակատ: Այստեղ հարց է առաջանում շենքի կառուցվածքի մեջ ճակատային մակերևույթի դերի մասին: Արդյոք այն բացի ճարտարապետական պլաստիկայից կարող է նաև տարածական դեր կատարել և ավելի մատչելի և մտածված դարձնել անցումը դեպի շենքի ներքին միջավայր:
Ձեր առաջարկում իբրև հիմք կարող են ծառայել թե Պալլադիոյի վերածծնդյան շքեղ մուտքերը և թե ամերիկյան տիպային մենատները. որոնք, չնայած իրենց արտաքին պարզությանը, ունեն մուտքի լուծման հետաքրքիր դիագրամմա: Մուտքային հագնույցը այսպիսի տներում սովորաբար իրենից ներկայացնում է աստիճաններով փոքր "պորտիկ", որը վերածվում է լայն բաց պատշգամբի, որից մտնում են նախամուտք, որը բացվում է դեպի նախասրահ, որն իր հերթին միացված է հյուրասենյակին, որն էլ հենց տան հիմնական հասարակական վայրն է: Տարածությունների այս փոխդասավորվածության սխեման կարող է ավելի մեց մասշտաբի շենքի տարածությունների լուծման մոդել հանդիսանալ: Տարածությունները գուցե հենց այս վերնագրերը չունենան, սակայն կունենան հասարակականից անհատականի այս հերարխիկ անցումը:


Այսպիսով, գուցե և գտնվի մուտքային հանգույցի նոր տիպարային տարբերակ, մուտքային տարածության մի բանաձև, որը կարող է ճարտարապետական հետագա բազում լուծումնեիր հիմք հանդիսանալ:

Thursday, 4 June 2009

THE MOOTQ



Øñóá

Մրցույթը վերաբերվում է Ծիծեռնակաբերդի խճուղու հ.3 հողատարածքում այժմ շինարարական փուլում գտնվող զվարճա-առևտրային նշանակությամբ շենքի գլխավոր մուտքին: Երկհարկանի կառույցը զբաղեցնում է 22.970քմ տարածք: Այն ներառում է առևտրի սրահներ, սրճարաններ, ռեստորաններ, Ֆուդ-կորտ, կինոդահլիճներ և այլն:
Մրցութային հատվածը 96 մետր լայնությամբ և 11 մետր բարձրությամբ տարածք է գլխավոր ճակատի կենտրոնական մասում:
Պահանջվում է ներկայացնել գլխավոր մուտքի կոնցեպտուալ առաջարկի հեռանկարային տեսք, գլխավոր ճակատ և կամայական "մանրամասնություն-մեկնաբանություններ", որոնք կօգնեն ավելի ճիշտ ընկալել Ձեր առաջարկը: Գրաֆիկական կատարման ձևը ազատ է, այսինքն կարող եք ներկայացնել թե համակարգչով և թե ձեռքով իրականացված նախագծեր:
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան ճարտարապետներ և ճարտարապետ ուսանողներ:


Իբրև մասնակից գրանցվելու համար լրացրեք մասնակցության հայտի themootq.doc ձևը և հունիսի 5-10-ը ուղարկեք այն cherchill.info@gmail.com ինտերնետային հասցեին: Մրցույթին վերաբերվող բոլոր նյութերը (լուսանկարներ, ընդհանուր շենքի ճարտարապետական գծագրեր PDF ֆորմատով, երկչափ և եռաչափ գծագրերը ARCHICAD ծրագրով (36mb)) կարող եք ներբեռնել ԱՅՍ հասցեից կամ հունիսի 8-ին ժամը 19:00-21:00 գալ SQUARE ONE բացօթյա սրճարան և Cherchill A.-ից վերցնել այդ նյութերը պարունակող սկավառակ:


Հարցեր, առաջարկներ և պահանջներ ունենալու դեպքում կարող եք գրել cherchill.info@gmail.com ինտերնետային հասցեին կամ զանգահարել 094534450 հեռախոսահամարով:
Շին. հրապարակ գնալու և կառույցը տեսնելու ցանկության դեպքում մինչև հունիսի 15-ը գրեք մեր ինտերնետային հասցեին կամ զանգահարեք Ձեզ արդեն հայտնի հեռախոսահամարով:
Սկսած հունիսի 15-ից նյութը կարող եք ներկայացնել 1000*700մմ չափի մեկ պլանշետի տեսքով. Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի ընդունարան, 3-րդ հարկ 4 սենյակ: Նախագծերը հանձնելու վերջին ժամկետն է հունիսի 20-ը: Գլխավոր մրցանակը, 100.000 դրամով համեմված, ձեր առաջարկը իրականացված տեսնելն է:
Ներկայացված աշխատանքների ցուցադրությունը, մասնակցության դիպլոմների ու մրցանակի հանձնումը տեղի կունենա հունիսի 30-ին ժամը 17:00-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի կոնֆերենց դահլիճում:
Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնը գտնվում է Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում:

Monday, 1 June 2009

NEW URL

Շաաաաաաաաաաաատ մեծ շնորհակալություն Հարութին մեզ նոր URL նվիրելու համար !!!!

Հիմա CHERCHILL կարող եք գալ www.cherchillblog.com հասցեով !!!
Հին հասցեն չի կորել, նա էլ ձեզ CHERCHILL կբերի )))))