Monday, 23 March 2009

EVENING LECTURE SERIES



Կներկայացվեն Հայաստանում իրականցվող, նախագծվող ու գոյություն ունեցող կառույցներ: Հանդիպում-քննարկումները կվարեն հենց իրենք, նախագծերի հեղինակները: Մասնավոր օրինակների վրա յուրաքանչյուրը կներկայացնի աշխատելու իր առանձին մեթոդը, աշխատանքային փուլերն ու դրանց դասակարգումը:

Իրականացվելիք հանդիպումները կոչված են.

- դեռևս ուսանող ճարտարապետների համար ավելի պարզ դարձնելու իրենց սպասվող աշխատանքային գործունեությունը ու ծանոթացնելու այժմ գործող իրենց ապագա կոլլեգաների ու նրանց աշխատանքների հետ:

- գործող ճարտարապետներին ծանոթացնելու իրենց գործընկերների աշխատանքներին ու ավելի առողջ մրցակծություն ձևավորելու:

- համագործակցության ցանկություն ունեցող ճարտարապետներին համախոհներ գտնելու ու համատեղ գործունեություն ծավալելու հնարավորություն ընձեռելու:

- ապագա պատվիրատուներին ավելի լայն ներկայացնելու նախագծման աշխատանքներին ճարտարապետի մասնակցության կարևորությունը:

- իրենց աշխատանքները ներկայացնող ճարտարապետներին իրենց ձեռքբերումների մասին պատմելու և իրենց աշխատանքների վերաբերյալ առողջ քննադատություն լսելու:

Հուսանք, որ այս հանդիպումները կնպաստեն ավելի պարզ տեսնելու Հայաստանում ճարտարապետության առաջ դրված խնդիրները, կօգնեն պատվիրատուին հասկանալու, որ հենց իր իսկ շահերից է բխում ճարտարապետին ազատ գործելու հնարավորություն տալը և գործող ճարտարապետներիս կօգնեն ավելի վառ գիտակցել, որ մեր աշխատանքի նկատմամբ մեր իսկ վերաբերմունքի արդյունքն է մեր քաղաքի այսօրվա դիմագիծը:


ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ:


ARCH 07.04 "Ճարտարապետության ներսը և դուրսը"

ԱՐԽ կոոպ ճարտարապետական արվեստանոցը հիմնադրվել է 1988 թվականին (մինչ երկրաշարժը) ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի և Գարեգին Եղոյանի կողմից:

ԱՐԽ-ը այսօր հանդիսանում է Երևանում, Գյումրիում և այլուր իրականացված տասնյակ կառույցների հեղինակ, դրանց թվում են Գյումրիի սբ. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ եկեղեցու վերակառուցումը, Գյումրիի Ազատության հրապարակում Զիգզագ ընկերության եռահարկ նոր խանութը, Երեվանի Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող Ն. Բունիաթյանի հեղինակաց շենքին կից կառույցը, մի շարք առանձնատները և այլն:

Արվեստանոցը իրականացնում է նաև ներքին հարդարման յուրօրինակ նախագծեր: Խուսափելով ձևավորման դեկորատիվ ճանապարհից, այս աշխատանքում ճարտարապետները կարևորում են տարածության նորովի մեկնաբանումը և ձգտում են նոր որակի հասնել, օգտագործելով ծավալները, մակերեսները, լույսը և ճարտարապետական զինանոցից վերցված ուրիշ գործիքները:


QUELQUE-CHOSE ARCHITECTS 08.04 "Ինչ-որ մտքեր եկեղեցաշինության մասին"

"Կելկը շոզ" ստեղծագործական խումբը ծնվեց 1994 թվականին, դեռ ուսանողական տարիներին: Որպես ճարտարապետական արվեստանոծ այն գրանցվեց 10 տարի անց` 2004 թվականին: Արվեստանոցի գործող հիմնադիրներն են ճարտարապետներ ԱԼեքսանդր Դանիելյանը և Էրիկ Հովհաննիսյանը: Հինգ տարվա ընթացքում արվեստանոցը հեղինակել և իրականացրել է մի շարք նախագծեր, այդ թվում ք. Երևանում Կոմիտաս 1 հասցեում և Ավանի 4-րդ փողոցում Ֆրեշ (նախկին Քեթրին) ցանցի մարքետները, Արայ ցանցի Ամիրյան 15 հասցեում և Վանաձորի էլեկտրոնիկայի խանութները, Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանը Նալբանդյան 4/1 հասցեում, Մովսես և Կողբ գյուղերի եկեղեցիները և այլն...

Quelque-Chose-ի ճարտարապետությունը պայմանավորված չէ ինչ որ ոճով, կամ վերնագրով, սակայն ունի հստակ ձեռագիր: Նրանց նպատակն է` աշխատանքի արդյունքում ստեղծել լավ (զիլ) բան, որի պարտադիր, բայց ոչ բավարար պայմանն է գրագետ և որակով ճարտարապետությունը:


ՍՏՈՐԱԿԵՏ 09.04 "Ապրել յուրովի"

2004 թվականից սկսած մի շարք միջազգային մրցույթներում մրցանակային տեղեր գրավելուց հետո, ճարտարապետաշինարարական համալսարանի երկու ուսանող հիմնեցին "Ստորակետ" ճարտարապետական արվեստանոցը: Հետագայում Ամերիա ՓԲԸ-ի հայտարարած մրցույթը հաղթելուց հետո արվեստանոցը ընդլայնվեց, իր շարքերում ընդունելով երիտասարդ ճարտարապետներ և ճարտարապետ ուսանողներ:

Ներկայումս "Ստորակետ" ճարտարապետական արվեստանոցը ունի իր ձևավորված յուրահատուկ մոտեցումը ու դինամիկ մտածելակերպը ճարտարապետության մասին, ինչը թույլ է տալիս նրանց աշխատել հայկական և միջազգային բազմաթիվ կազմակերպությունների ու ճարտարապետների հետ:


ԱԼԲԵՐՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ 10.04 "Միջավայր"

Ալբերտ Զուրաբյանի ճարտարապետության լավագույն բնորոշիչը նրա բազմազանությունն է: Թե ճարտարապետական փոքր էլեմենտները, թե մեծածավալ շենքերը և թե սպորտային համալիրները զարմացնում են նրա առաջադրած բարդ տարածական լուծումներով և միևնույն ժամանակ դրանց պարզագույն կատարմամբ:
Ալբերտ Զուրաբյանը Երևանի ճարտարապետական կարևորագույն կառույցներից մեկի` մետրոպոլոիտենի Մարշալ Բաղրամյան կայարանի հեղինակն է: Նա Խորհրդային Միության "Տարվա Լավագույն Նախագիծ" մրցույթի ոսկե մեդալակիր է, Սովետական Միության պատմության ընթացքում ճարտարապետական և քաղաքաշինական ամենախոշոր մրցույթի` "Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին նվիրված կոթողի" առաջին մրցանակի դափնեկիր է: Եղել է Հայաստանի Ճարտարապետների միության ութերորդ նախագահը:
1987 թվականին Ա. Զուրաբյանը Երևան նախագիծ ինստիտուտի 5-րդ արվեստանոցի ղեկավար է ընտրվում, զուգահեռաբար 2004-ից հիմնադրում է անհատական "ԶԱԱՐՏ" ճարտարապետական արվեստանոցը և հանդիսանում է նրա գլխավոր տնօրենը առ այսօր:

10 comments:

  1. chto seryezno??

    ReplyDelete
  2. Все очень серьезно !!!!

    Скоро будет подробная информация !!!!

    ReplyDelete
  3. уж такое не пропустим!!! (:

    ReplyDelete
  4. Manan jan apres, blog@ shat lavna stacvel :)

    ReplyDelete
  5. isk du sus )))))))
    Mersi Nek jan, hamatex yev ahamxoh ujerova stexcvel sa !!! )))

    ReplyDelete
  6. ay tenc qez!!!!!!
    vor yes hetd chem daje latinatar hayeren@ chi stacvum che?)))))
    hesa xaxaliqners khavaqem kgnam)))))))

    ReplyDelete
  7. Narbeh Bedrissian (STORAKET)30 March 2009 at 00:29

    Joghovurt jan shat lav a yev ayspes sharoonakek. ke handipenk amsi 8 in

    ReplyDelete
  8. shat meYci Narbeh jan!!!!!!
    anhamper spasum enq!!!!!!!!

    ReplyDelete