
Øñóá
Մրցույթը վերաբերվում է Ծիծեռնակաբերդի խճուղու հ.3  հողատարածքում այժմ շինարարական փուլում գտնվող զվարճա-առևտրային նշանակությամբ շենքի գլխավոր մուտքին: Երկհարկանի կառույցը զբաղեցնում է  22.970քմ տարածք: Այն ներառում է առևտրի սրահներ, սրճարաններ, ռեստորաններ, Ֆուդ-կորտ, կինոդահլիճներ և այլն: 
Մրցութային հատվածը 96 մետր լայնությամբ և 11 մետր բարձրությամբ տարածք է գլխավոր ճակատի կենտրոնական մասում: 
Պահանջվում է ներկայացնել գլխավոր մուտքի կոնցեպտուալ առաջարկի հեռանկարային տեսք, գլխավոր ճակատ և կամայական "մանրամասնություն-մեկնաբանություններ", որոնք կօգնեն ավելի ճիշտ ընկալել Ձեր առաջարկը: Գրաֆիկական կատարման ձևը ազատ է, այսինքն կարող եք ներկայացնել թե համակարգչով և թե ձեռքով իրականացված նախագծեր: 
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան ճարտարապետներ և ճարտարապետ ուսանողներ: 
Իբրև մասնակից գրանցվելու համար լրացրեք մասնակցության հայտի themootq.doc ձևը և հունիսի 5-10-ը ուղարկեք այն cherchill.info@gmail.com ինտերնետային հասցեին: Մրցույթին վերաբերվող բոլոր նյութերը (լուսանկարներ, ընդհանուր շենքի ճարտարապետական գծագրեր PDF ֆորմատով, երկչափ և եռաչափ գծագրերը ARCHICAD ծրագրով (36mb)) կարող եք ներբեռնել ԱՅՍ հասցեից կամ հունիսի 8-ին ժամը 19:00-21:00 գալ SQUARE ONE բացօթյա սրճարան և Cherchill A.-ից վերցնել այդ նյութերը պարունակող սկավառակ: 
Հարցեր, առաջարկներ և պահանջներ ունենալու դեպքում կարող եք գրել cherchill.info@gmail.com ինտերնետային հասցեին կամ զանգահարել 094534450 հեռախոսահամարով: 
Շին. հրապարակ գնալու և կառույցը տեսնելու ցանկության դեպքում մինչև հունիսի 15-ը գրեք մեր ինտերնետային հասցեին կամ զանգահարեք Ձեզ արդեն հայտնի հեռախոսահամարով: 
Սկսած հունիսի 15-ից նյութը կարող եք ներկայացնել 1000*700մմ չափի մեկ պլանշետի տեսքով. Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի ընդունարան, 3-րդ հարկ 4 սենյակ: Նախագծերը հանձնելու վերջին ժամկետն է հունիսի 20-ը: Գլխավոր մրցանակը, 100.000 դրամով համեմված, ձեր առաջարկը իրականացված տեսնելն է: 
Ներկայացված աշխատանքների ցուցադրությունը, մասնակցության դիպլոմների ու մրցանակի հանձնումը տեղի կունենա հունիսի 30-ին ժամը 17:00-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի կոնֆերենց դահլիճում: 
Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնը գտնվում է Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում:


Էս ով ա, Զահա, դու՞ ես
ReplyDeleteche, Zahan yes em !
ReplyDelete((((
ReplyDeletecheeeeee!!!
yes sirun eeeeem((((
Ողջունում եմ բոլոր ճարտարապետներին.
ReplyDeleteԵս առաջին անգամ եմ այս բլոգում իմ հետքը թողնում.
Մրցույթին չէմ մասնակցել, քանի որ մի քանի ամիս առաջ արդեն ներկայացրել եմ էսքիզային առաջարկ:
Այժմ մրցույթի անցկացման ժամկետը մոտենում է իր ավարտին և ինձ (նաև շատ ճարտարապետների) հետքրքիր է թե հնարավոր կլինի արդյոք ծանոթանալ բոլոր ներկայացված աշխատանքներին ինտերնետի միջոցով, վերջիններիս շուրջ
քննարկումներ ծավալելու նպատակով, քանի որ արդեն տեղյակ եմ նախագծային խնդրին և կարևորում եմ այս հարցում առողջ կոնցեպցիայի առկայությունը: Ի դեպ ցանկանում եմ նաև հարցնել. -«ընտրությունը կատարվելու է փակ քննարկումների սկզբունքով, թե հաշվի են առնելու նաև այլ կարծիքնե՞ր»:
Հարգանքով՝
Ճարտ. Զոհրաբ Բաուեր
shnorhakalutyun verabermunqi hamar!!
ReplyDelete@ntruyun@ katarelu e patviratun yev dra ardyunqner@ kimananq bolors amsi 30-in:
isk arajarkner@, yete voch bolor@, bayc gone mi qanis@ anpayman ktexadrven ays blogum yev duq kkaroxanaq azat qnnarkel dranq!!!!
sirov` a. cherchill !!!