Մայիսի 27-ից 30-ը Մոսկվայի կենտրոնական նկարիչների տանը ացավ ամենամյա "АРХМОСКВА" միջազգային ճարտարապետական ցուցահանդեսը: Այս տարվա ցուցահանդեսը անցավ "NEXT" անվան տակ, և այն հիմնականում ներկայացնում էր երիտասարդ ճարտարապետների աշատանքները այդ թվում նաև մրցութային կարգով: Սա էլ կազմում էր ցուցահանդեսի ամենահետաքրքիր մասը, քանի որ այս տարվա ցուցադրված նյութը մասշտաբներով և նոր նախագծերի քանակով զիջում էր նախորդ տարիների ցուցահանդեսներին:
Բազմապիսի էքսպոզիցիաների մեջ աչք էր գրավում մեր PROJECT MEGANOM-ի (Յուրի Գրիգորյան) նարնջագույն մանրակերտը, որը գրավեց ցուցադրական մրցույթի առաջին տեղերից մեկը: Սա Մոսկվայում Տագանկայի թատրոնի նոր մասնաշենքի նախագիծն է:   
Ցուցահանդեսի հիմնական նախագծերը ուշադրություն էին գրավում ավելի շատ մանրակերտերի և ցուցադրական ստենդերի էքստրավագանտությամբ քան նրանց ճարտարապետական պարունակությամբ:


Տարվա ճարտարապետ հռչակվեց Սերգեյ Սկուրատովը, որը իր աշխատանքներն էրն ներկայացրել անհատական մեծ ցուցասրահում: 

"NEXT" նաև կոչվում էր երիտասարդ ճարտարապետների նախագծերի մրցույթը, որտեղ ներկայացված աշխատանքները թերևս ամենահետաքրքիրն էին: Նրանց թվում կաին թե բարդ լայնածավալ նախագծեր, որոնք արդեն իրականցվել են և թե կոնցեպտուալ հետազուտություններ: 
Կոնցեպուալ աշխատանքներից մեկը, որը իր հիմնական քննարկումների առիթն էր,  Նիկիտա Օսադովի հետազուտությունն էր մոդեռնիստական աշտարակների տիպերի վերաբերյալ: 
Մեկ այլ մրցույթը վերջին երկու տարվա ընթացքում կատարված դիպլոմային աշխատանքների մրցույթն էր, որին ներկայացված 350 աշխատանքներից ընտրվել էին 12-ը: 
Այս աշխատանքները ներկայացնում էին զարմանալի բազմազանություն և ճարտարապետական բազում խնդիրների հետազուտություններ, սկսած պարզագուն ծավալների մեկնաբանումից մինչև նորագույն պարամետրիկ ճարտարապետությունը: 
Այս 12 աշխատանքների թվում էին 2 հայ ուսանողների (Առաքելյան Ռուբեն, Կարապետյան Մարիաննա) դիպլոմային նախագծերը:  








No comments:
Post a Comment