
Դիլիջան քաղաքի Կենտրոնական Եկեղեցու և Գուգարաց Թեմի Տավուշի մարզի Փոխառաջնորդարանի համալիրի նախագծային առաջարկ:
 Նախագծի հեղինակն է QUELQUE-CHOSE ARCHITECTS արվեստանոցը: 
ՏԵՂԱՆՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ 
Գուգարաց Թեմի Տավուշի մարզի Փոխառաջնորդարանի կողմից առաջարկված երկու տեղանքներից ընտրվել է կիսակառույց եկեղեցու հողատարածքը` ելնելով հետևյալ առավելություններից. մոտիկությունը և տեսանելիությունը քաղաքի հիմնական, Երևան, Իջևան և Վանաձոր տանող խճուղիների խաչմերուկից, կենտրոնական բայց միևնույն ժամանակ աղմուկից մեկուսացված լինելը, լիճը և կանաչապատ գեղեցիկ միջավայրը: Ինչպես նաև այդ քաղաքահատվածի` որպես հանգստի գոտի, զարգացման տենդենցը:
ՄԻՋԱՎԱՅՐԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔ
Դիլիջանում նոր Փոխառաջնորդարանի շենքի կառուցման ծագած խնդիրը հուշեց ստեղծել ֆունկցիաներով հարուստ հոգևոր կենտրոնի միջավայր` միացնելով մեկ համալիրում Եկեղեցին, Փոխառաջնորդարանը և զբոսայգին: Հաշվի առնելով հողամասի ուղղվածությունը աշխարի կողմերին, շրջապատող ճանապարհային ցանցը և կառուցապատումը` որոշվեց ստեղծել հետիոտն կամուրջ, որպես կարճագույն մոտեցման ուղի քաղաքի հիմնական արտերիայից: Սակայն, քանի որ այդ մոտեցումը արևելքից է (խորանի կողմից), խնդիր է դրվել եկեղեցու շենքում չունենալ գլխավոր և երկրորդական ճակատներ, ինչը իր հերթին թելադրեց շենքի ծավալատարածական դինամիկ լուծումը: 
Ավտոկայանից եկեղեցի տանող կամուրջը ապահովում է հանդիսավոր և հորիզոնական ուղղությամբ անխոչընդոտ մուտք, և, նույն հարթության մեջ դառնալով ընդարձակ հրապարակ, ստեղծում է հասարակական հետիոտն գոտի-ճեմավայր: Հրապարակի հարթակի նիշը բաժանում է Եկեղեցու ներքին տարածքը հիմնական դահլիճի և ստորին սրահի, որը կարող է օգտագործվել հոգևոր և հասարակական բազմաբնույթ ֆունկցիաների համար, ընդ որում ստորին սրահը մնում է վերգետնյա և բնականորեն մեկուսացվում է առկա ստորգետնյա ջրերից:
Հորինվածքում կարևոր դեր է հատկացվում լճին, որի ջրային մակերեծը առաջարկվում է լայնացնել ընդհուպ մինչև Եկեղեցու հյուսիսային ճակատի պատերը` օգտագործելով արտացոլումը որպես հարուստ արտահայտչամիջոց: Եկեղեցու արևմտյան մուտքին հնարավոր է մոտենալ նաև Գետափնյա փողոցից թեքուղիով, որը կարող է արտակարգ դեպքերում օգտագործվել վերին հարթակին ավտոմեքենաներով մոտենալու համար: Հարթակը թույլ է տալիս իր ստորին մակարդակում ունենալ ավտոկայանատեղեր և այլ օժանդակ տարածքներ:
Առաջնորդարանի ծավալը եզրափակում է հրապարակը հարավ-արևմուտքից: Ի հակադրություն Եկեղեցու խուլ քարե ծավալին, առաջնորդարանը ամբողջովին ապակեպատ է, ու արտացոլման և թափանցիկության շնորհիվ նպաստում է միջավայրի տեսողական ընդարձակմանը: 
ԵԿԵՂԷՑՈՒ ՆԵՐՔԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ 
Այն առաջանում է չորս հիմնական փողաձև ծավալների դատարկությունների ձուլվածքից: Լույսը` որպես կարևորագույն խորհրդանիշ, ներթափանցում է վերևից և յուրաքանչյուր փողով ուղղվում է թե՛ դեպի Սուրբ Սեղանը, թե՛ դեպի դահլիճի մյուս խորաններում տեղավորված մկրտարանը և մոմավառության տեղը: Վերջինիս հատակագծային պտույտը առանձնացնում է իրեն դահլիճի հիմնական արարողություններից, սակայն լայն բացվածքը դեպի դահլիճ թույլ է տալիս ընկալել նրան որպես ներքին տարածության անբաժան մաս: Հարավային խորշում և մասամբ արևմտյան մասում տեղավորված է Վերնատունը: Դահլիճի ուղղաձիգ կապը ստորին սրահի, Վերնատան և նրա վերևում գտվող Զանգակատան միջև ապահովվում է հարավային խորշում տեղավորված աստիճանավանդակով:    





 
 
 
 Posts
Posts
 
 
 
kayfn a, eli nkarner kan?
ReplyDeleteel nkarner chkan ))
ReplyDeleteShat chem havanym . Kartses retine yghighankiyn
ReplyDeletexoghovakner linen , y mi qich el xonarvats .
MARD
nereceq, isk duq bacatragrin canotanaluc heto eq ed tesak mtacum, te uxxaki gcagreric yelnelov???
ReplyDeletePostmodernizme with traditional fundamentalizm inside!
ReplyDeleteMah imacyal anmahutyun. Gitakcvats mahe anmahutyun e. Avanduyte "mahacav" yev anmahacav! Lavna
Miayn te xachadzev himqe piti pahver..
wow its geate!
ReplyDeletewhen it will be constructed?